Последние новости

1 022 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 261 697

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 022-ով և դարձել 261 697: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 13 328 մարդ (+351), կատարվել է 1 712 685 թեստավորում (+6 450), առողջացել են վարակվածներից 241 841-ը (+650): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 319 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 1 209, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ