Թուրքիային մտահոգել է «Գորշ գայլերի» մասին կետը
Թուրքիային մտահոգել է այն հանգամանքը, որ թուրք ազգայնականների Bozkurtlar / Ülkü Ocakları («Գորշ գայլեր») կազմակերպությունն ԱՄՆ-ում կարող է ընդգրկվել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տանժու Բիլգիչն այդ թեմայով հայտարարություն է արել։
«Մենք ցավում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացած` պաշտպանության մասին ազգային օրենքի փոփոխությունների տեքստում կա մի կետ, որը պահանջում է ԱՄՆ պետդեպարտամենտից հաշվետվություն պատրաստել այն մասին` արդյոք Bozkurtlar / Ülkü Ocakları-ն ահաբեկչական կազմակերպություն է, թե ոչ: Թեև օրենքի վերջնական տեքստը դեռևս հաստատված չէ, այդուհանդերձ խիստ տագնապալի է, որ անհիմն մեղադրանքներ պարունակող և ԱՄՆ-ի հետ մեր վաղեմի դաշինքին չհամապատասխանող այդ խնդրանքը ընդունվել Է ԱՄՆ Կոնգրեսի պալատի կողմից», - ասված Է Բիլգիչի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ դա հակաթուրքական լոբբիի փորձերից է, որոնց աջակցում էին սկզբում Եվրոպայի, իսկ այժմ նաև ԱՄՆ-ի որոշ շրջանակներ։
«Դա առաջին հերթին վնասում է ահաբեկչության դեմ պայքարին։ Բոլոր երկրները, որոնք անկեղծորեն հակազդում են ահաբեկչությանը, հատկապես մեր դաշնակից ԱՄՆ-ն, պետք է վճռականորեն պայքարեն իրական ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում ՔԱԿ–ի (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն) և FETO-ի դեմ (Անկարայում այսպես են անվանում ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը-խմբ.)։ .. Այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ կողմնակալ մոտեցումներն անթույլատրելի են», - հայտարարել է Բիլգիչը։
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է` Անկարան ակնկալում է, որ այդ կետը չի ներառվի օրենքի վերջնական տեքստում, և ԱՄՆ-ում թուրքական համայնքի կարծիքի արտահայտման ազատությունը սահմանափակելու ցանկացած փորձ կկանխվի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 08:33
По благословению главы Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Микаэла Ачапахяна, 26 июля в Гюмри состоялся крестный ход, приуроченный к празднику Преображения Господня.
-
2025-07-28 08:31
Советник верховного лидера Ирана по международным вопросам доктор Али Акбар Велаяти сделал важные и откровенные заявления по поводу проекта «Зангезурского коридора», пишет Telegram-канал Sepah Pasdaran.
-
2025-07-28 08:29
Глава группы компаний "Ташир" Самвел Карапетян лично возглавит политическую силу, о создании которой ранее заявил. Об этом сообщил его племянник, председатель совета директоров ЗАО "Электрические сети Армении" Нарек Карапетян, выступая перед журналистами после литургии в Первопрестольном Святом Эчмиадзине.
-
2025-07-28 08:27
То, что сегодня делает премьер-министр против Церкви — абсолютно незаконный процесс. Об этом 27 июля в беседе с журналистами во дворе Первопрестольного Святого Эчмиадзина заявил бывший омбудсмен Армении Арман Татоян.