Ադրբեջանի վարչապետը Վրաստանին հրավիրել է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Վրաստանին հրավիրում է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»։ Իր «մեծահոգի» առաջարկը նա հնչեցրել է Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում։
Ալի Ասադովի խոսքով՝ Ադրբեջանը երկիրը է, որը ամենից շատ է ներդրումներ կատարում Վրաստանում։ «Համատեղ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը հաջող տարածաշրջանային համագործակցության օրինակ են և ծառայում են խաղաղության ու կայունության ամրապնդմանը տարածաշրջանում։ Այդ նախագծերը ազդակ են հանդիսացել Հարավային Կովկասի վերափոխման համար, փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը։ Այդ նախագծերը թույլ են տվել Ադրբեջանին և Վրաստանին ապահովել իրենց բարեկեցությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը և բարձրացնել մեր երկրների նշանակալիությունը միջազգային գործընկերների համար։ Անցած տարվա վերջին օրերը նշանավորվեցին պատմականորեն կարևոր իրադարձությամբ։ Գործարկվեց Տրանսադրիատիկ խողովակաշարը՝ Հարավային գազային միջանցքի վերջին հատվածը։ Ադրբեջանական գազը սկսեց մատակարարվել Եվրոպային։ Այդ նախագիծը կարևոր է ընդհանուր զարգացման, կայունության, համագործակցության համար ոչ միայն Հարավկովկասյան տարածաշրջանում, այլև ավելի լայն՝ Եվրասիական տարածաշրջանում։ Կցանկանայի նշել, որ մենք չէինք կարողանա հասնել այս ամենին առանց մեր համագործակցության։ Մեր համագործակցությունը տրանսպորտային-տարանցման ոլոտում հաջողությամբ շարունակվում է։ Անգամ համավարակի պայմաններում մենք ընդունեցինք բոլոր անհրաժեշտ միջոցները տրանսպորտային և տարանցման միջանցքների անխափան աշխատանքն ապահովելու համար»,- ասել է Ասադովը։
Նա նշել է, որ 2020թ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տեղափոխվող բեռների ծավալն ավելացել է ավելի քան երկու անգամ։ 2021թ. ութ ամիսներին բեռնափոխադրումների ծավալն այդ երթուղով կազմել է ավելի քան 345 հազար տոննա։ «Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան շարունակում են լրիվ հզորությամբ միջանցքի գործարկման համատեղ աշխատանքը։ Այս առնչությամբ մենք հույս ունենք, որ համապատասխան աշխատանքները կարագացվեն Վրաստանի կողմից մինչև Թուրքիայի հետ սահման երկաթուղու շինարարությունն ավարտելու և փուլ առ փուլ շահագործելու համար։ Հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը նաև Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու և այլ միջանցքների շրջանակում։
Խոսելով տրանսպորտային-տարանցման ոլորտի մասին՝ անհրաժեշտ է, իհարկե, հատկապես նշել համագործակցության նոր հնարավորությունների կարևորությունը, որոնք ընձեռվում են օկուպացիայից ադրբեջանական հողերի ազատագրմամբ։ Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Նոր տրանսպորտային-հաղորդակցային ենթակառուցվածքի ստեղծումը կնպաստի բեռնափոխադրումների ավելացմանը և զգալի տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանային մասշտաբով։ Ես նկատի ունեմ կոնկրետ Զանգեզուրի միջանցքը»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։
Փաստը, որ «Զանգեզուրի միջանցքը», ըստ էության, գոյություն չունի, Ադրբեջանի վարչապետին, ըստ երևույթին, քիչ է հուզում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.