Իրանը խոշոր զորավարժություններ է սկսում Ադրբեջանի հետ սահմանին
Իրանական բանակը ցամաքային ուժերի խոշոր զորավարժություններ կսկսի երկրի հյուսիսարևմտյան տարածքներում, մասնավորապես` Ադրբեջանին սահմանակից տարածքներում: Տեղեկությունը հայտնում է Mehr գործակալությունը։
Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Կիումարս Հեյդարին հայտնել է, որ զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ին: Զորավարժություններում կներգրավվեն զրահատանկային զորամասեր, հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ:
Հեյդարիի խոսքով՝ այս տարածաշրջանում և երկրի այլ նահանգներում զորավարժություններն անցկացվում են մանրամասն պլանավորմանը համապատասխան և նախապես պատրաստված ծրագրի հիման վրա: Այդ զորավարժությունների նպատակն է փորձակել իրանական սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև գնահատել մարտական պատրաստականության մակարդակը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր իրանական զորավարժություններին` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չէին անցկացվում: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժություններ անցկացնելը երկրի ինքնիշխան իրավունքն է: Ավելի ուշ ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին Ադրբեջանի ղեկավարության արձագանքը համեմատել էր երեխայի պահվածքի հետ:
Թավրիզում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատար Հոսեյն Պուրսմայիլն էլ երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավարության փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.