Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի արձագանքին սահմանազատման առաջարկի վերաբերյալ
Ռուսաստանը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արձագանքին՝ սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Արձագանքելով ԵԽԽՎ բանաձևին, որում ներառված էր հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը` Զայցևն արձագանքեց, որ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ ԵԽ -ում Ռուսաստանի պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերներից:
«Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթները հակասություններ են առաջացրել կողմերի միջև», - ասել է Զայցևը:
Նրա խոսքերով` Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում խնդիրների և միջադեպերի երկարաժամկետ վերացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը սահմանազատող հանձնաժողովի ստեղծումն է` դրան հաջորդող սահմանազատմամբ: Ռուսական կողմը ձևակերպել և քննարկման է ներկայացրել Երևանին և Բաքվին համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկն ապահովելու առաջարկներ:
«Մենք ակնկալում ենք գործընկերների արձագանքը», - ասել է Զայցևը:
Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» բանաձևը, որը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը:
Հայաստանի օմբուդսման Արման Թաթոյանի առաջարկը` հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ, ներառված է բանաձևում:
Փաստաթուղթը պարունակում է տեղեկատվություն սպանված, անհայտ կորած և վիրավորված զինծառայողների և բանտարկյալների, պատերազմական հանցագործությունների, մշակութային ժառանգության ոչնչացման և այլնի մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.