Իրանը՝ Ադրբեջանին․ Թեհրանը չի հանդուրժի Իսրայելի գործունեությունը իր սահմաններին
Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունն իր սահմաններին։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը ՝ ընդունելով Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադի հավատարմագրերը, հաղորդում է Իրանի ԱԳՆ կայքը:
Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել իրանցի երկու վարորդների ձերբակալության կապակցությամբ:
Աբդոլլահյանը նաև իր տարածքում զորավարժությունների անցկացումն անվանել է յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունք:
«Իրանը չի հանդուրժի Սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործողություններն իր ազգային անվտանգության դեմ և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի», - ասել է Աբդոլլահիյանը:
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Ադրբեջանի հետ Իսրայելի փոխազդեցության մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել է, որ Իսրայելը վնասում է իր հետ համագործակցող երկրներին:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Անադոլուին տված հարցազրույցում իր վրդովմունքն էր հայտնել սահմանին իրանական զորավարժություններից` զարմանալով, թե ինչու դրանք ավելի վաղ չեն իրականացվել, երբ սահմանի այն կողմում գտնվող տարածքները վերահսկվում էին հայկական ԶՈւ կողմից:
Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում զորավարժությունները երկրի ինքնիշխան իրավունքն են: Նա միաժամանակ հիշեցրել է Ադրբեջանում Իսրայելի ներկայության մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.