Տիրան Խաչատրյան․ Իշխանությունները փորձում են պատերազմի մեղավորներ գտնել
Ամեն դեպքում, բոլոր առումներով, շատ տհաճ է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը` անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։
«Ոչինչ ասել չեմ կարող և ցանկալի չէ՝ գործն ավարտված չլինելու պատճառով։ Ամեն դեպքում, բոլոր առումներով, շատ տհաճ է»- ասաց նա:
Հարցին, թե կարծում է, որ պաշտպանության նախկին նախարարը մեղավոր չէ, Խաչատրյանն ասաց, որ չի կարող ասել, գործի ընթացքում կպարզվի:
ԳՇ պետի նախկին առաջին տեղակալը հավելեց, որ այս գործով ինչ-որ հիմքեր լինելու են, որոնք կամ կհերքվեն, կամ` ոչ:
Տիրան Խաչատրյանի կարծիքով այս գործում այլ մեղադրյալներ էլ կներգրավեն, քանի որ իշխանությունները փորձում են այս գործերով պատերազմի մեղավորներ գտնել:
Նշենք, որ ԱԱԾ-ն երեկ Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել են նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ Թե ԱԱԾ–ում գործը հարուցվելուց ամիսներ անց քննիչներն այդ բնակարաններում ինչ էին ակնկալում գտնել, հայտնի չէ։ Մամուլում միայն լուրեր են շրջանառվում, որ իրավապահները փաստաթղթեր և գումար են փնտրել։
Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը երեկ ձերբակալվել էին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.