Թշնամու սադրանքների պատճառով Ամարասում խաղողի բերքահավաքն ընդհատումներով է իրականացվել
Արցախի Հանրապետության Ամարասի հովտում շարունակվում է խաղողի բերքահավաքը: Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում նշվում է, որ հակառակորդի սադրանքների պատճառով ստիպված աշխատանքները դադարումներով են իրականացվել։
«Վերջին օրերին ադրբեջանցի զինվորներն այս ուղղությամբ էին առաջացել ու դիրքավորվել, խաղողի այգուց մի քանի հարյուր մետր հեռավարության վրա։ Ռուս խաղաղապահների միջամտությամբ հակառակորդն ազատել է զբաղեցրած դիրքն ու այգիներում կրկին վերսկսվել է բերքահավաքը»,- ասվում է տեսանյութում։
Խաղողի այգին, որտեղ իրականացվում է բերաքահավաքը, հակառակորդի և հայկական դիրքի արանքում է գտնվում։ Անտեսելով թշնամական հենակետի մոտ լինելը՝ խաղողաքաղի մասնակիցները շարունակում են աշխատանքները ոչ միայն բերքը տուն հասցնելու համար, նաև պատվի հարց են համարում՝ հակառակորդին ի ցույց, որ իրենց պապենական հողերից երբեք հրաժարվողը չեն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.