«Հրապարակ»․ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԿԱՆՉԵՆ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) դեմ հարուցված քրեական գործով հարցաքննության կհրավիրի նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին։
«Ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաև նրան»,– գրում է թերթը:
Ըստ պարբերականի` դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, և դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետևից «գնալու են» ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնյաների:
Թերթը հիշեցնում է, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից և ազատ արձակվեց մայիսի 17-ին. նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով: Այդ ապրանքը մատակարարվել է ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ։ Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշել է, որ Դավիթ Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, և դեռ ավելին՝ ցուցմունք չի տալիս:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.