Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ՝ ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է Արցախի համար: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է։ Այս համատեքստում ակտիվորեն փորձում են շրջանառության մեջ դնել նաև Ղարաբաղի «հայ և ադրբեջանական համայնքների համագործակցություն» և «կապերի հաստատում» եզրույթները։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին:
Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար։ Սա Արցախի ամբողջ բնակչության հավաքական կարծիքն է, որը եղել է, կա և կմնա անփոփոխ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նաև նշել, որ մենք չենք ճանաչում այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական Բաքվի կողմից ստեղծված արհեստական մի կառույց, որն օգտագործվում է արցախյան պետականության կարգավիճակը խարխլելու նպատակով։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով և քննարկել բոլոր՝ նույնիսկ ամենաբարդ հարցերը և դրանց լուծման եղանակները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.