Հայկ Մամիջանյանին զրկել են պետական կառավարման ակադեմիայում դասավանդելու հնարավորությունից
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին որոշել են զրկել դասավանդելու հնարավորությունից։
«Իմ շատ սիրելի ուսանողներ, այսօր տեղեկացա, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել իմ ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից։ Պատճառը, բնականաբար, իմ քաղաքական գործունեությունն է։ Այս իշխանությունները ունակ չեն հասկանալ, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա և պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին երբեք չի հնչել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր ուսանողներին՝ ում հետ շուրջ 5 տարիների ընթացքում աշխատել ենք։ Շնորհակալ եմ, որ ամեն դասին ձեզ մրցունակ գիտելիքներ տալու համար ստիպված էի շարունակաբար ինքնակատարելագործվել։ Հուսամ, որ ինձ հաջողվել է ձեզ փոխանցել առնվազն այնքան գիտելիքներ ու հմտություններ, որքան ես ստացել եմ ձեզանից։
Շնորհակալ եմ նաև պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին ինձ այս պատվավոր աշխատանքը վստահելու համար։
ՀԳ. Հիշեցնեմ, որ շուրջ մեկ ամիս առաջ նույն որոշումը կայացվել էր Արտակ Զաքարյանի նկատմամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մամիջանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).