Իրինա ՅՈԼՅԱՆ․ «ԱՄԵՆ ՍՏՈՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ»
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանն արձագանքել է իրեն առաջադրված նոր մեղադրանքին։
«Սահմանամերձ դարձած Որոտան, Շուռնուխ, Վերիշեն, Ակներ բնակավայրերի բնակիչներին դրամական օգնություն տալու նպատակով, քաղաքական պատվերի շրջանակներում, քննչական կոմիտեն սպեցնազեր էր ուղարկել Գորիս, մեզ մեղադրանք առաջադրել վատնում կատարելու պատճառաբանությամբ: Հիմա քննչական կոմիտեն հրաժարվել է նախնական մեղադրանքից բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում»,– Facebook- ում գրել է Յոլյանը։
Նրա մեկնաբանմամբ` ՔԿ–ում ամիսներով տանջվել են, 400-ից ավելի մարդ հարցաքննել ու նույնիսկ մեկ դեպք չեն կարողացել «կարել», որով հնարավոր լինի իր արարքը յուրացում որակել:
«Կարևորը ընտրություններից առաջ սպեցնազ ուղարկելն է եղել, գլխավոր թալանչիների հետ ատկատով համագործակցության գնացածներին աղմուկն էր պետք ընդամենը, առաջիկայում ընտրություն է, ամեն ստորության ընդունակ են: Այն որ պետական բյուջեն մսխվում է պարգևավճարների, երեսփոխանների գրպանի փողի, ասում են՝ հիմա էլ պատգամավորների բնակարանների վարձի համար, դա պաշտոնական դիրքի չարաշահում չէ, կամ վատնում չէ, բայց սահմանը պահող գյուղացուն 20.000-ից- 100.000 դրամ տրամադրելը դիրքի չարաշահում է»,– գրում է Յոլյանը։
Իսկ քրեական գործով հիմնավորված 3 մլն դրամին, որն ըստ գործի նյութերի ընտրությունից առաջ բաժանվել է Գորիսի ընտրողներին` սոցիալական աջակցության անվան տակ, համայնքի ղեկավարը հակադարձում է. «կառավարությունը Սյունիքին ընտրությունից մեկ շաբաթ առաջ մի քանի հարյուր միլիոն փող է տալիս և ինչ-որ կասկածելի հիմնադրամով բաժանվում է, դա, փաստորեն, պարտադիր է, հակաօրինական չէ»:
Ըստ նրա` դատախազությունն այս գործը «ջրել» է, «պետության փողը իշխանության օգտին վատնելը, ընտրակաշառք տալն ու ձայն մուրալը պաշտոնական դիրքի չարաշահում չէ»:
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ ավարտվել է Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Դրանով համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Մինչ այդ Յոլյանին առաջադրվել էր մեղադրանք` ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում` պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Նշենք, որ գործով մեղադրյալ, Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին քրեական գործով նախապես առաջադրված երկու մեղադրանքները` 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), պահպանվել են։ Դրանց ավելացվել է նաև երրորդը` 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.