Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկու տարի առաջ էլի հավաքվել էինք ասյտեղ քննարկելու թե կուսակցության հետագա անելիքները, թե երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Եթե կուսակցականի մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել ՀՀԿ-ի դիրքերը, որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհաանգեցրեցին և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ինչպես և իրենք զգուշացնում էին, չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ:
«Թեև ՀՀԿ-ն ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավից ժամանակ և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերխնդիր չի եղել: Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաև, և եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,-ընդծեց ՀՀԿ նախագահը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.