Последние новости

Սահակաշվիլիի նկատմամբ կայացված վճիռները բողոքարկման ենթակա չեն

Երկու քրեական գործերի շուրջ Վրաստանի երեք դատական ատյանների վիճռները երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ վերջնական են և բողոքարկման ենթակա չեն: Այդ մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է դատախազ Ջարջի Ցիկլաուրին:

«Երեք դատական ատյանների վճիռներով՝ Միխայիլ Սահակաշվիլին մեղավոր է ճանաչվել Վալերի Գելաշվիլիին ծեծելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեջ: Որպես պատիժ նրա համար ընտրված է վեց տարի ժամկետով ազատազրկումը: Նշված գործերով դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,-ասել է Ցիկլաուրին:

Վրաստանում քրեական գործ են հարուցել Սահակաշվիլիի՝ սահմանը հատելու առնչությամբ: «ՆԳՆ-ում քննություն է ընթանում Միխայիլ Սահակաշվիլիիի կողմից սահմանն անօրինական հատելու փաստի առթիվ: Գործի առնչությամբ ակտիվ ռեժիմում իրականացվում են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու քննչական միջոցառումները»,-հայտնել է Ցիկլաուրին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ