«Հրապարակ». ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՏՎԱԾՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ ԵՆ ԺԱՄԸ ՄԵԿ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել. նրանք թույլատրում են, որ այդ հատվածով ավտոմեքենաները երթևեկեն ժամը մեկ։ Այս մասին երեկ մեր լրագրողին հայտնել է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
«Ժամը մեկ են թողնում անցնեն, մեքենաները հավաքվում են, մինչև ժամը լրանա, հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում են անցակետի հատվածը»,- ասել է նա: «Երեկ պետք է գնայի Որոտան՝ հերոս նահատակի հուշարձան օրհնելու, պարզվեց՝ տասը րոպե ուշացել եմ, արդեն թույլատրել են, ստիպված եմ եղել 50 րոպե կանգնած սպասել, մինչև ժամը լրանա»։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մի քանի օրով փակեցին ճանապարհը և թույլ չէին տալիս, որ ո՛չ հայկական, ո՛չ իրանական ավտոմեքենաներ անցնեին։ Հետո իբրև թե բացվեց, բայց երթևեկությունն ուղեկցումով է և նման սահմանափակումներով: Քահանան ասել է, որ ավտոմեքենաների կամ ուղևորների զննում չեն իրականացնում, պարզապես մեքենաները հավաքվում են և մեր միջպետական ճանապարհով անցնում են ժամը մեկ, ռուսների ուղեկցությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.