«Փաստ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԼՍԱՐԱՆ ՄՏՆԵԼՈՒՑ ԱՆԳԱՄ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին զրկել դասավանդելու հնարավորությունից։ Մոտ երկու ամիս առաջ ՊԿԱ-ն նման որոշում էր կայացրել նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, մեկ այլ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի առումով՝ հրաժարվելով նոր աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ:
Ըստ էության, գործ ունենք բացառապես քաղաքական որոշումների հետ, որոնք ի ցույց են դնում Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանությունների անընդհատ աճող վախերը ընդդիմադիր բոլոր գործիչներից: Մեր տեղեկություններով, չնայած լսարաններում քաղաքական գնահատականներ չեն հնչեցվել նշյալ դասախոսների կողմից, այդուամենայնիվ, իշխող ուժի համար նրանց՝ հենց միայն լսարան մտնելն ինքնին գնահատվում է որպես քաղաքական «ակցիա»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս գործընթացը միայն ՊԿԱ-ով չի սահմանափակվելու, կա հրահանգ աստիճանաբար ձերբազատվել ընդդիմադիր ուժերը ներկայացնող, ինչպես նաև անկուսակցական, բայց ընդդիմախոս դասախոսներից նաև այլ բուհերում, հատկապես ԵՊՀ-ում, որտեղ իշխանությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է գործուղել առաջին հերթին բուհում «զտումներ» իրականացնելու համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.