ԱՄՆ աջակցում է Թուրքիայի հետ ՀՀ փակ սահմանները վերաբացելու ջանքերին
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան ելույթ է ունեցել ՀՀ դեսպանությունում Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը:
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան: Միջոցառումը սեպտեմբերի 30-ին կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Պետքարտուղարի տեղակալի խոսքերով՝ Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ զեկույցի դրական գնահատականը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և հույս հայտնում, որ նույն արձագանքին կարժանան նաև գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Զեան նաև կարևորում է վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդավարական հաստատությունների կայացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ներառյալ ԱՄՆ ու ՀՀ համատեղ ջանքերը հակակոռուպցիոն հանձնաժողովի և պարեկային նոր ոստիկանության ձևավորման ուղղությամբ:
«Դեռևս շատ աշխատանք կա անելու: Մենք ողջունում ենք հնարավորությունները աջակցելու Ձեր ջանքերին՝ ուղղված անկողմնակալ և անկախ դատական համակարգը խթանելուն, խոսքի ազատության նկատմամբ հարգանքը մեծացնելուն և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը ուժեղացնելուն: Արդյունավետ ժողովրդավարական կառավարումը ներառում է նաև ընդդիմադիրների հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելը: Դրանք կենսական նշանակություն ունեցող բարեփոխումներ են, և ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դրանք իրականացնելու հարցում»,- հայտարարել է պետքարտուղարի տեղակալը:
Ուզրա Զեան ցավակցություն է հայտնել ԼՂ հակամարտության ընթացքում զոհերի կապակցությամբ: ԱՄՆ շարունակում է լիովին հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ, համապարփակ, քաղաքական և կայուն կարգավորմանը հասնելու նպատակին՝ ներառյալ Մինսկի խմբի համանախագահի իր դերում: Նա կարևորում է Նյու Յորքում վերջերս կայացած Մինսկի Խմբի հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ որպես խաղաղ գործընթացի վերսկսման առաջին քայլ:
«Հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք զբաղվել իրական երկխոսության հաստատմամբ, որը կհանգեցնի հակամարտության հետ կապված և դրա հետևանքով բոլոր չկարգավորված խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք երկկողմ ջանքերը՝ ուղղված մնացած բոլոր ձերբակալվածների ազատ արձակմանը: Երկու կառավարություններին էլ հորդորում ենք հետաքննել մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ մեղադրանքները՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է նա։
Ամերիկացի դիվանագետը նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
«Միացյալ Նահանգներն աջակցում է դիվանագիտական ջանքերին ՝ Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման և Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Զեան:
Իր խոսքի վերջում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կրկին շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը և հայտնել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր արժեքների հիման վրա ավելի ամուր կապեր հաստատելու համար, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 09:50
Современные народы ненавидят свое прошлое, презирают настоящее, а к будущему относятся с безразличием. Вряд ли такой настрой приведет к чему-то хорошему. Об этом в своем Telegram-канале написал бывший посол Армении при Святом Престоле Микаэл Минасян.
-
2025-06-02 09:39
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян 20 мая выступил с речью на открытии регионального семинара послов Европейского союза в странах Восточной Европы и Центральной Азии. В своём выступлении руководитель внешнеполитического ведомства закавказской республики коснулся ряда вопросов «построения общего будущего» с Евросоюзом.
-
2025-06-02 09:17
В первой части нашего материала - «Кипрский вопрос и погромы 1955 в Стамбуле» - мы, в частности, писали: «Проблемы Кипра и Нагорного Карабаха во многом схожи. Прежде всего в тех геноцидальных действиях, которыми нацистские режимы Анкары и Баку пытались и пытаются решить эти конфликты. По принципу «нет народа - нет проблемы».
-
2025-06-02 09:03
Беспрецедентное сближение армянского правительства с позицией Турции и Азербайджана может быть частью стратегической игры, разработанной в Анкаре с участием Баку. Такую точку зрения в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Ара Погосян.