Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ «ՄԻՋԱՆՑՔԻ» ՄԱՍԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԹԱՂՎԻ ԽԱՆՁԱՐՈՒՐՈՒՄ
««Միջանցքը»՝ Թուրքիայի և Ադրբեջանի այդ երազանքը, պետք է թաղվի խանձարուրում։ Ոչ մի պարագայում Սյունիքի մարզը և Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես, չպետք է դառնա թուրք-ադրբեջանական դաշինքի համար վասալական կախվածության մեջ գտնվող կամուրջ։ Նրանք շատ են երազում այդ մասին՝ ոչ միայն պանթուրանիզմի, թյուրքականության գաղափարախոսության տիրույթում, այլև՝ զուտ պրագմատիկ նպատակներով»,- 5-րդ ալիքի եթերում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Իրանագետը Թուրքիայի պրագմատիկ ու հեռագնա ծրագրերից մեկը համարել է Իրանի շահերի անտեսմամբ կարևորագույն ռեսուրսների տիրանալն ու դրանք հսկայական եկամուտների վերածելը։
««Միջանցքն», ըստ էության, Թուրքիային պետք է՝ հասնելու համար Կենտրոնական Ասիա և տիրանալու Կենտրոնական Ասիայի ածխաջրածնային ռեսուրսներին։ Այսինքն՝ Թուրքիայի հեռագնա ծրագիրը եվրոպական երկրների համար նավթագազային հանգույցի կարգավիճակ ստանալն է, որը Թուրքիային կբերի հսկայական եկամուտներ։ Էրդողանն ունի պրագմատիկ, հեռագնա ծրագրեր, որոնք խաթարում են Իրանի կենսական շահերը, որովհետև Իրանն է պատրաստվում եվրոպացիաների համար դառնալ ածխաջրածնային ռեսուրսների մատակարարման գործընթացում կարևորագույն դերակատար։ Բացի այդ, Իրանը բացում է ճանապարհ դեպի Միջերկրական ծով։ Հետևաբար, այս համատեքստում, Իրանի հյուսիս-արևմուտքը Հայաստանից կտրելու բոլոր փորձերն ուղղակի հակասության մեջ են իրանական շահերի հետ»,-ասել է Վարդան Ոսկանյանը։
Նա ակնհայտ է համարել Սյունիքի նկատմամբ թուրք- ադրբեջանական նկրտումների հակադրությունը նաև ռուսական շահերին, Հայաստանից ևս պրագմատիկ մոտեցում է ակնկալել՝ «խաղաղության դարաշրջանում» ճիշտ հաշվարկելու ճանապարհների ապաշրջափակման գործընթացի ռիսկերը։
«Ոչ մի պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան չեն ուզենա տեսնել հզոր Հայաստան։ Հետևաբար, տարբեր կողմերի հռետորաբանության բոլոր շռայլումները, թե «խաղաղության դարաշրջանի» արդյունքում մենք կդառնանք ծաղկող, փթթող երկիր, թուրքական կապիտալ կգա, ըստ էության, որևէ աղերս չունեն իրականության հետ։
Այն մարդկանց, որոնց թվում է, թե թուրքական կապիտալի հսկայական ներհոսք կլինի Հայաստան, այդպես չէ․ կլինի այնքան ներհոսք, որքան անհրաժեշտ է՝ Հայաստանը վասալական կախվածության մեջ պահելու համար»,- շեշտել է Վարդան Ոսկանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 10:17
Армении следует задуматься о последствиях своих действий против России и Ирана в вопросе разблокировки коммуникаций на Южном Кавказе. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил секретарь оппозиционной парламентской фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-07-31 09:37
Линия поведения Азербайджана за переговорным столом с Арменией категорически неприемлема для мировых центров и содержит риски для международного порядка в целом. Такое мнение в эфире программы "Абовян time" на радио Sputnik Армения выразил секретарь парламентской фракции "Айастан" Арцвик Минасян.
-
2025-07-31 09:25
Временный управляющий "Элсетями Армении" Романос Петросян аннулировал четыре контракта на сумму более 3 млрд драмов (около $7,8 млн). Об этом сообщает пресс-служба компании.
-
2025-07-31 09:23
Объем государственного долга Армении за последние 12 месяцев (по состоянию на конец первого полугодия 2025 года) увеличился на 14,5% и составил $13 млрд 343 млн. Согласно данным Минфина, внешний долг вырос на 12% и достиг $6 млрд 435 млн, тогда как внутренний — на 17%, до $6 млрд 909 млн.