ԱՀԿ-ն վերացրել է «Սպուտնիկ V»-ի ճանաչման բոլոր սահմանափակումները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերացրել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի ճանաչման բոլոր խոչընդոտները, մնացել են միայն վարչական բնույթի որոշ ընթացակարգեր։ Ժնևում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
«Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման և առաջխաղացման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին ընդունվեց։ Այսօրվա դրությամբ մենք որևէ հարց չունենք։ Հիմա ԱՀԿ-ի հարթակում պատվաստանյութի գրանցմամբ զբաղվող ընկերությունը պետք է մի շարք փաստաթղթեր ստորագրի, լրացուցիչ թղթեր տրամադրի։ Վարչական ընթացակարգ է։ Այսօրվա դրությամբ բոլոր արգելքները հանվել են։ Հետագա աշխատանքի համար ոչ մի խոչընդոտ չենք տեսնում։ Դա հաստատվել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի կողմից», - նշել է Մուրաշկոն։
Հիշեցնենք, որ ռուսական պատվաստանյութը կիրառում են 70 պետությունում, իսկ «Սպուտնիկ V»-ին հավանություն տված բոլոր երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է 4 միլիարդ մարդ` Երկրի բնակչության ավելի քան 50 տոկոսը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.