Կարինե Գևորգյան․ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարը լցրել է Իրանի համբերության բաժակը
Ադրբեջանի նկատմամբ Իրանի դիրքորոշման կոշտացումը կապված է մի շարք համալիր գործոնների հետ, իսկ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու մասին գաղափարն այն կաթիլն էր, որը լցրել է Թեհրանի համբերության բաժակը: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը:
Նա նշել է, որ Իրանը բավականին լարված վերաբերմունք ունի միջանցք ստեղծելու գաղափարի շուրջ, դեմ է դրա իրացմանը, քանի որ այն սպառնում է ԻԻՀ-ի շահերին:
Թեհրանը, ինչպես պարզաբանել է Գևորգյանը, պայքարում է սեփական շահերի համար, որոնք համընկնում են հայկական կողմից շահերի հետ:
«Իրանի դիրքորոշման կոշտացման ևս մեկ պատճառ է Ադրբեջանի պանթյուրքացումը, որը սպառնում է իրանական Ադրբեջանում սեպարատիզմով: Այդպիսի քարոզչությունը ստեղծում է խնդիրներ Իրանի ներսում: Բացի այդ, Թեհրանը մեկ տարի առաջ՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ, հետևել է Ադրբեջանի և Իսրայելի հետ դաշնակցային համագործակցությանը, ինչի արդյունքում իսրայելական անօդաչուները հայտնվել էին Իրանում»,-հավելել է փորձագետը:
«Բաքուն, որ չափազանց շատ էր հենվել Թուրքիայի օգնության վրա, բավականին անփույթ վարք է դրսևորել Թեհրանի նկատմամբ: Ի պատասխան՝ մենք լսել ենք նաև Իրանի ԶՈՒ Գենշտաբի ղեկավարի հայտարարությունը, որ 4000 հրթիռ կարող է ոչնչացնել Բաքուն: Իրանում մշտապես հիշեցնում են Ադրբեջանին, որ ոչինչ չի մոռացվել, ամեն ինչ հսկողության տակ է: Թեհրանը դիտարկում է այդ ամենը համալիր կերպով և դեռևս համբերություն է ցուցաբերում»,-եզրափակել է իրանագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.