Տարածաշրջանում և հարևան երկրներում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունները կարմիր սահմանագիծն են
«Հեյբարի նվաճողները» զորավարժություններն ուղերձ են փոխանցել տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև նախազգուշացում սիոնիստական ռեժիմին, ասվում է Իրանի խորհրդարանի հայտարարության մեջ, հաղորդում է Mehr-ը:
«Տարածաշրջանում և հարևան երկրներում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունները կարմիր սահմանագիծն են, և մենք չեն անտեսի ցանկացած օտարերկրյա գործողություններն այդ ուղղությամբ, ինչպես նաև մենք չենք հանդուրժի ցանկացած երկրի հողը սիոնիստական ռեժիմի գործողությունների վայր վերածելուն»,-ասվում է հայտարարության մեջ:
«Հեյբարի նվաճողները» զորավարժություններն ուղերձ են փոխանցել տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև նախազգուշացում սիոնիստական ռեժիմին: Մեր հարաբերությունները ժողովրդի և հարևան երկրների, այդ թվում՝ մահմեդական և եղբայրական երկրների և Ադրբեջանի հետ վաղեմի և կայուն են, և թշնամիների ու իսրայելական ռեժիմի կողմից տարաձայնություններ ստեղծելը երբեք չի ազդի այդ միասնականության ու եղբայրության վրա»:
Միևնույն ժամանակ Իրանի ժողովուրդը թոյլ չի տա ագրեսիա իր երկրի, տարածաշրջանի անվտանգության և երկրի շահերի դեմ: Իսլամական Իրանը բազմիցս ապացուցել է իր եղբայրությունն ու բարիդրացիական կապերը հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ:
Տարաձայնություններ առաջացնող որոշ հայտարարություններ ուղղված են բարիդրացիական հարաբերությունների դեմ, և ակնկալվում է, որ Բաքվի կառավարությունը հնարավորինս արագ կհակազդի օտարերկրացիների ցանկացած ոտնձգությանն ու այդ պառակտող գործողություններին»,-ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.