Աբդոլլահիան․ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխությունն ընդունելի չէ
Իրանն Ադրբեջանին հստակ ասել է, որ ուշադրությամբ հետևում է զարգացումներին և տարածաշրջանում սահմանների փոփոխությունն ընդունելի չի համարում։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նման կարծիք է հայտնել հեռուստատեսային ծրագրերից մեկի եթերում, տեղեկանում ենք Farsnews.ir-ից։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական որոշ հոսանքներ են տեղափոխվել տարածաշրջան։
«Ադրբեջանի հետ զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու։ Այսինքն` տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել»,–ասել է Աբդոլլահիանը։
Նա անդրադարձել է նաև իրանցի 2 վարորդների ձերբակալման փաստին` նշելով, որ Նյու Յորքում հանդիպելով Ադրբեջանի արտգործնախարարի հետ, իր մտահոգությունն է հայտնել այդ հարցի առնչությամբ։
«Ես հստակ ասացի, որ եթե որոշվել է հարկեր գանձել, ապա դիվանագիտական խողովակներով, պետք է մեզ տեղեկացնեին։ Չնայած այդ ամենին, իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, նման վարքագիծը չի կարող դրականորեն մեկնաբանվել»,–ասել է Աբդոլլահիանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.