Խաչքարի օծում ՊԲ-ում` ի հիշատակ արցախյան առաջին և 44 օրյա պատերազմում զոհվածների
Պաշտպանության Բանակում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցել խաչքարի օծում՝ ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի: Այս մասին հայտնում են ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է News.am-ը:
«Խաչքարի օծում Պաշտպանության Բանակում։
Սույն թվականի հոկտմբերի 1-ին ՊԲ N զորամասում տեղի ունեցավ խաչքարի օծում՝ ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի։
Խաչքարը տեղադրվել էր զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ ու ջանքերով` ի հիշատակ արցախյան առաջին և 44 օրյա պատերազի նահատակ հայորդների։
Օծման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը և պաշտանատար այլ անձինք։
Խաչքարը գինով ու ջրով լվանալուց հետո օծվեց սրբալույս մյուռոնով։ Այնուհետև ներկաներին իր խոսոքով դիմեց սրբազան հայրը․ Այս խաչքարի տեղադրումով մենք հավերժացնում ենք մեր այն եղբայրների հիշտակը, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն մեր այսօրվա խաղաղ կյանքի։ Նրանաք իրենց նահատակությամբ մեզ կյանք պարգևեցին և մենք պարտավոր ենք էլ առավել պատասխանատվությամբ շարունակել Արցախ աշխարհը զորացնելու ու կանգուն պահելու առաքելությունը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.