Վրաստանի վարչապետը ցնցող մեղադրանք է առաջադրել Սաակաշվիլիին
Սաակաշվիլին ու նրա թիմը պատրաստում էին ընդդիմադիրների սպանությունը, որպեսզի անկարգություններ հրահրեին ու մեղադրեին Վրաստանի իշխանություններին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Վարչապետը պնդել է, որ Սաակաշվիլին պատրաստվում էր անսպասելիորեն հայտնվել ավելի քան հոկտեմբերի 3-ին պլանավորված մասշտաբային ակցիային Թբիլիսիում, հրահրել ոստիկանությանն ու իշխանություններին վերագրել ընդդիմադիրների սպանությունը:
«Դա մեր հատուկ ծառայությունների տեղեկատվությունն է: Նրանց ծրագիրը հետևյալն էր. կուլմիացիայի և շուրջ 10 հազար մարդու մոբիլիզացիայի ժամանակ ոստիկանությունը ստիպված կլիներ բերման ենթարկել Սաակաշվիլիին և, հնարավոր է, կիրառել հատուկ տեխնիկա: և այդ ժամանակ վարկածներից մեկով դիտարկվում էր խառնաշփոթում մի քանի ընդդիմադիր առաջնորդների սպանությունը... Դա նրանց ծրագրի վարկածներից մեկն էր, որի նպատակը մեր ղեկավարության ապալեգիտիմացումն էր, արտերկրում ցույց կտային՝ ինչպես են այստեղ սպանում ընդդիմադիր առաջնորդներին: և այդ ժամանակ նրանք կպահանջեին կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացումը»մ-հայտարարել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով՝ «Միասնական ազգային շարժման» շարքերում միասնություն չի եղել այդ հարցի շուրջ, և դրա առաջնորդ Նիկա Մելիան դեմ էր իրադարձությունների այդպիսի զարգացմանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.