Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՏԵՑՐԵԼ Է ՄԻ ԿԵՏԻ, ԵՐԲ ՄԵԶ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
Մեր խնդիրն այն չէ, որ պոպուլիստը հայտարարում է, թե պատրաստ է ականապատ դաշտերի բոլոր քարտեզները հանձել Ադրբեջանին, բայց Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիները, գերիները վերադառնան։ Անշուշտ դժվար է Հայաստանում կամ Արցախում գտնել մի մարդ, ով չի ուզում մեր հայրենակիցների շուտափույթ վերադարձը։ Այդ մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Խնդիրն այն է, որ գերիների վերադարձն ամրագրված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանը այդ հայտարարությունից դուրս լրացուցիչ պահանջ է ներկայացրել, որն արդեն շրջանառվում է տարբեր միջազգային զեկույցներում կամ հայտարարություններում, բայց նույնիսկ դրա դիմաց Ադրբեջանը չի համաձայնվում ամբողջությամբ իրականացնել եռակողմ հայտարարությամբ նշված դրույթը։
Այս իշխանությունը Հայաստանը մոտեցրել է մի կետի, որի պայմաններում, մեզ վերաբերող հարցերում, Հայաստանը ձայնի իրավունք չունի և մեզ վերաբերող, մեր համար նպաստավոր դրույթները իրականանում են միայն այն ժամանակ, երբ դրանք բխում են այլ երկրների շահերից։
Այս իշխանությունը դեռ պետք է պատասխան տա Ադրբեջանում հայտնված, հետագայում խոշտանգված կամ մահվան դուռ հասած քաղաքացիների ճակատագրի համար, որովհետև այս հարցում բավարար ջանք չդներդնելու և եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի ժամկետ չսահմանելու արդյունքում մեր մեծ թվով հայրենակիցների ճակատագիր շարունակում է մնալ անորոշ, նշել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.