Արդեմ Պատապուտյանը դարձել է Ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր
Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է Դեյվիդ Հուլիուսին և Արդեմ Պատապուտյանին: Մրցանակը տրվել է ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար, գրում է Նոբելյան կոմիտեն իր կայքում:
Անցյալ տարի դափնեկիր էին դարձել Հարվի Օլթերը, Չարլզ Ռայսը և Մայքլ Հոութոնը`հեպատիտ C վիրուսի հայտնաբերման համար:
Մրցանակի շնորհման համար պատասխանատու է Նոբելյան ասամբլեան, որի կազմում ընդգրկված է Կարոլինսկայի ինստիտուտի 50 պրոֆեսոր: Ասամբլեայի աշխատանքային մարմինը Նոբելյան կոմիտեն է: Յուրաքանչյուր անվանակարգի համար երեք տարի ժամկետով իր հանձնաժողովն է ստեղծվում, որը բաղկացած է հինգից վեց հոգուց: Ասամբլեան հանդիպում է տարին մի քանի անգամ՝ քննարկելու հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուներին, իսկ հոկտեմբեր ամսվա առաջին երկուշաբթի օրը ընտրում է դափնեկրին:
Մրցանակի համար կարող են առաջադրվել տարբեր երկրների գիտնականներ, այդ թվում՝ Կարոլինայի ինստիտուտի Նոբելյան ասամբլեայի անդամներն և ֆիզիոլոգիայի կամ բժշկության և քիմիայի Նոբելյան մրցանակների դափնեկիրները, ովքեր ստացել են Նոբելյան կոմիտեի հատուկ հրավերները: Թեկնածուներին կարելի է առաջարկել սեպտեմբերից մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.