Последние новости

Հայ վարորդներին 10 օր է՝ թույլ չեն տալիս Լարս գնալ

Հայ վարորդները՝ բեռնատարներով շուրջ 10 օր է՝ կանգնած են դեպի Լարս գնացող ճանապարհին, որևէ հիմնավորում վարորդներին չի ներկայացվում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից Տարոն Մարգարյանը։

Նա պատմեց, որ այդ ճանապարհին կանգնած է մոտ 200 բեռնատար.

«Մեզ թույլ չեն տալիս առաջ գնալ։ Պատճառաբանությունը մեկն է՝ հայերի համար ճանապարհը փակ է։ Մեր աչքի առաջ գնում են վրացական, ադրբեջանական համարանիշներով մեքենաները, իսկ մեզ թույլ չեն տալիս անցնել»։

Վարորդները տեղեկացել են, որ այդտեղ ևս մեկ շաբաթ կմնան. «Սա դիտավորյալ արված բան է՝ Հայաստանը շրջափակելու համար։ Մարդ կա, որ այստեղ 10 օր է՝ կանգնած է»։

Նա պատմեց, որ այդտեղ է գնացել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանը. «Նա եկել է այստեղ մի քանի օր առաջ, զրուցել շարքային ոստիկանի հետ ու գնացել։ Վարորդները զանգահարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թեժ գիծ, այնտեղից պատասխանել են՝ ձեր մեքենաների տերերին ասեք, թող այդ հարցը լուծեն։ Տղաներով մտածում ենք՝ նույնպես ճանապարհը փակենք, կոնֆլիկտ ստեղծվի, որպեսզի մեր պետության այրերի ուշադրությունը հրավիրենք։ Ո՞ւր է մեր պետությունը, ո՞ւր է մեր հովանավորությունը»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ