Последние новости

Լավրով. Ռուսաստանը և Հայաստանը շուտով կվերսկսեն միջխորհրդարանական համագործակցությունը

Նոր գումարման Պետդումայի աշխատանքի մեկնարկը թույլ կտա մոտ օրերս վերսկսել միջխորհրդարանական համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև: Այս մասին երկուշաբթի հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:

«Մեզ մոտ հենց նոր են կայացել Պետդումայի ընտրությունները: Այն օր օրի սկսում է աշխատել, սկսում է լիարժեք գործել: Դա թույլ կտա վերսկսել լայնածավալ համագործակցությունը նաև խորհրդարանական գծով»,- ասել է Լավրովը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ