Կքննարկվի Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացնելու հարցը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրա նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդություն կներկայացվի՝ նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո վճռաբեկ բողոք կներկայացվի, ինչպես նաև՝ կքննարկվի նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում առաջին ատյանի դատարան գրավի միջնորդություն ներկայացնելու հարցը, սակայն փաստաբանը չմանրամասնեց՝ ինչ նոր հանգամանքների մասին է խոսքը։
«Հավատացեք, նման միջնորդություն ներկայացնելն ինքնանպատակ չէ, մենք գտնվում ենք բացառապես իրավաբանության դաշտում, հետևաբար, նման հանգամանք ի հայտ գալու պարագայում միջնորդություն կներկայացնենք, ի հայտ չգալու պայմաններում՝ դատարանին չենք ծանրաբեռնի և ավելորդ դատավարական մարմնաշարժումներ չենք անի։ Համապատասխան հանգամանք ունենալու պայմաններում միջնորդություն կներկայացնենք»,- նշեց Ալեքսանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.