Ստեփան Գալստյանի պաշտպան․ Ցուցմունք չի տվել, ինչ ասի այդ հեքիաթների դեմ
Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։
Օնիկ Առաքելյանն ասաց, որ պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել։
Նա նշեց, որ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Քանի որ անհիմն ու անհասկանալի մեղադրանք է»։
Առաքելյանն ասաց, որ Գալստյանը ցուցմունք չի տվել. «Ինչ ասի այդ հեքիաթների դեմ»։
Հարցին՝ դատարանն ի՞նչ հիմքով է կալանավորելու մասին որոշել կայացրել, պաշտպանը պատասխանեց. «Հնարավոր է՝ խոչընդոտի. հեղինակություն ունեցող անձ է, այսինքն՝ պետք է լիներ անհեղինակություն, որ չկալանավորվեր։ Վատ է, որ հեղինակավոր անձ է»։
Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։
Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացրել։ Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են նաև Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.