Последние новости

ԱՌԱՆՑ ՍԵՓԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և՛ արտգործնախարարների մակարդակով, և՛ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել»,- կառավարության ղեկավարին մեջբերել է նրա մամլո քարտուղար Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները (ականադաշտերի-խմբ.), որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։ Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,- հայտարարել է Փաշինյանը։

Բայց անհնար է լռել. հունիսին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը հազվադեպ է հիշում հայ ռազմագերիների մասին։ Չի հիշում իր ընտանիքի անդամների հետ գերիների փոխանակման տարբերակը, չի առաջարկում գերիներին համբերել ևս մի քանի ամիս... Առհասարակ շատ բանի մասին չի հիշում։ Օրինակ՝ այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը մայիսի 12-ին ներխուժել են Հայաստանի տարածք և չեն պատրաստվում հեռանալ։ Այդչափ տարօրինակ ու տևական ամնեզիայի խորապատկերին դրական նշաններ են թվում փաշինյանական հիշողության պայծառացումները ադրբեջանական բանտերում տանջվող Հայաստանի քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ: Նման դինամիկայի դեպքում, գուցե նա մի օր հիշի նաև հայկական տարածքների բռնազավթման մասին։ Բայց դա ապագայի հարց է։ Իսկ առայժմ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպման պատրաստակամության մասին է։ Եվ այստեղ միանգամից հարց է ծագում. ինչո՞ւ։

Եթե Փաշինյանն ուզում է հանդիպել Ալիևի հետ, որպեսզի ռազմագերիներին փոխանակի ականների քարտեզների հետ, ապա դա առնվազն իռացիոնալ է։ Հեռակա կարգով նման գործարքների փորձ կողմերն ունեն։ Ճիշտ է, հայկական կողմը խուսափում էր «քարտեզների փոխանակում գերիների հետ» ձևակերպումից՝ անվանելով գործընթացը «երկու կողմերի բարի կամքի քայլեր»։ Մինչդեռ Ադրբեջանն ունի փոխանակման գործընթացի սեփական, հայկական դիրքորոշումից տարբերվող տեսլականը. Ալիևը ցանկանում է փոխանակվել, ինչպես ինքն է արտահայտվել, քիչ-քիչ։ Ինչևէ, այդ սխեման գործարկելու համար երկու երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտություն պարզապես չկա։

Մյուս կողմից, Ալիևն այլ ակնկալիքներ ունի նման հանդիպումից։ Նա բացահայտ ասաց այդ մասին. «Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած ժամանակ, երբ նա պատրաստ լինի: Ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ դա կարող է լավ ցուցանիշ լինել, որ պատերազմն ավարտված է, այդ էջը փակված է։ Դա շատ կարևոր է»։ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցելու Ադրբեջանի ցանկության մասին՝ երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Այսինքն հնարավոր բանակցությունների ալիեվյան օրակարգը մեկն է. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ինչը ենթադրում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Փաշինյանի օրակարգն այլ է. փոխանակել ականապատ դաշտերի քարտեզները հայ ռազմագերիների ազատության հետ։ Նման դասավորության դեպքում կա իրավիճակի զարգացման երկու տարբերակ։

Առաջինը. կողմերից մեկը պարտադրում է մյուսին իր օրակարգը։ Իհարկե, հուսալ, թե Փաշինյանը կարող է ինչ-որ բան պարտադրել Ալիևին, ուղղակի անհեթեթ է։ Իսկ Ալիևը կարող է թելադրել իր կամքը, ինչն ակներևաբար ցուցադրել է բազմիցս։ Երկրորդ տարբերակն այն է, որ կողմերը հրաժարվում են բարձր մակարդակով հանդիպման գաղափարից՝ բանակցությունների գլխավոր թեմայի նկատմամբ կողմերի տարբեր մոտեցումների պատճառով։ Դա քիչ հավանական է, քանի որ նախատեսվող հանդիպման նախապատրաստական փուլին արդեն մեկնարկ է տրված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններով։

Հերթական անգամ, հերթական օրինակով հայկական իշխանությունը, ըստ էության, պատրաստակամություն է հայտնում սպասարկել Բաքվի շահերը, քանզի Երևանի համար նման հանդիպումից օգուտ պարզապես չկա։ Գերինե՞րը։ Բայց ախր նրանց առանց բարձր մակարդակով բանակցությունների էլ կարելի է փոխանակել ականադաշտերի քարտեզների հետ։ Իսկ հանդիպման այլ օրակարգ Փաշինյանը չունի։ Չկա, օրինակ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման կամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ադրբեջանական կողմից կոպտորեն խախտվող կետերի պահպանման պայման։ Նման բան պարզապես չկա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖЕТ ЛУЧШЕ ПО СТАРИНКЕ?
    2025-07-30 09:36

    Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.

  • ОПЯТЬ РЕКОРД
    2025-07-28 10:13

    В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ