Ալիևը Իրանի սահմանների մոտ Իսրայելի ուժերի ներկայության ապացույցներ է պահանջում
Բաքուն համաձայն չէ ադրբեջանա-իրանական սահմանի մոտ իսրայելական ուժերի ներկայության մասին Թեհրանի հայտարարությունների հետ և ապացույցներ է պահանջում։ Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: ՌԻԱ Նովոստի մեջբերում է նրա խոսքերը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ասել էր, որ Իրանի իշխանությունը մտահոգված է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից օգտվելու և այդ պատրվակով Իրանի սահմաններին մոտենալու Իսրայելի ձգտումով:
«Մենք հերքում ենք այդ մեղադրանքներն ու ապացույցներ ենք պահանջում.. ցավոք, (Իրանի – խմբ) պաշտոնատար անձինք սկսել են մեր դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնել։ Իբր Ադրբեջանը Իսրայելին այդ շրջաններ է բերել։ Թող աչքերը բացեն ու տեսնեն։ Որտե՞ղ են նրանք Իսրայելը տեսել։ Ապացույցներ կա՞ն։ Ոչ։ Եթե չկան ապացույցներ, յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի իր ասածի համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը մեր դեմ զրպարտություն տարածի», — մեջբերում է Ալիևի խոսքերը նրա մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ երկրի հյուսիս-արևմուտքում: Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական հասարակության մոտ արդար հարցեր են առաջացել, թե ինչու Իրանը նախկինում Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ չի անցկացրել, երբ Ղարաբաղի մի շարք տարածքներ գտնվում էին ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ:
Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն ունի Թեհրանի տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ։ Գնդապետ Հոսեյն Պուրեսմայիլը ասել է, որ «Իսրայելի հետ Ադրբեջանի նման համագործակցությունը Բաքվի շահերից չի բխում և սպառնում է նրա գոյությանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.
-
2025-07-19 13:10
Пожар произошел в многоквартирном доме в Абовяне (Котайкская область), в результате чего 100 человек были эвакуированы. Об этом сообщает сайт криминальной хроники shamshyan.com.