The Independent-ի լրագրողը նշել է Facebook-ի ծառայությունների աշխատանքի խափանման պատճառը
Բրիտանական The Independent պարբերականի լրագրող Բրայան Քրեբսը նշել է Facebook-ի ծառայությունների աշխատանքի խափանման պատճառը: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
«DNS գրառումները, որոնք համակարգերին ասում են, թե ինչպես գտնել Facebook.com-ը կամ Instagram.com-ը, այսօր առավոտյան հանվել են գլոբալ երթուղացման աղյուսակներից»,- ասել է Քրեբսը: Նրա խոսքով՝ միայն ընկերությունն ինքն է տնօրինում այդ գրառումները:
Լրագրողը նաև նշել է, որ այս պահին անհայտ է, թե ինչու է նման փոփոխություն կատարվել: Նա ենթադրել է, որ այդ փոփոխությունը կարող էր ներքին փոփոխությունների կամ թարմացումների արդյունք լինել, որոնք «շեղվել են», գրում է Gazeta-ն:
Իր հերթին, New York Times-ի լրագրող Ռայան Մակը Twitter-ում ասել է, որ Facebook հավելվածից բացի, դադարել են աշխատել նաև ներքին գործիքները, ինչպես նաև հաղորդակցման հարթակները, ներառյալ Workplace-ը:
Նա հայտարարել է, որ «բոլոր աշխատանքները դադարել են»:
«Մի քանի հոգի, որոնց հետ ես զրուցեցի, ասացին, որ դա ձնագնդի է նման»,- գրել է լրագրողը սոցիալական ցանցում:
Երկուշաբթի ավելի վաղ հայտնի էր դարձաել, որ Facebook-ի ծառայությունների, այդ թվում՝ Instagram-ի, WhatsApp-ի և Facebook Messenger-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել:
Ծառայության տվյալներով՝ Facebook-ի էջեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան: Բացի այդ, Whatsapp-ի օգտվողները բողոքել են հավելվածի խափանումներից (45%), սերվերին միանալու դժվարություններից (28%) և հաղորդագրություններ ուղարկելու ժամանակ խափանումներից (26%):
Օգտատերերի 52%-ը հայտնել է, որ Instagram-ի էջ մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.