Последние новости

Աննա Գրիգորյան․ Սյունիքում ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում

«Հայաստան » խմբակցության պատռգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթում  նշեց, որ խորհրդարանում քննարկվող թիվ մեկ օրակարգային հարցը պետք է լինի ոչ թե Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելը, Պետական տուրքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելը , այլ ՝ անվտանգային խնդիրների մասին շատ կարևոր այլ հարցեր քննարկելը:

«Սյունիքում իրավիճակը, նախորդ նստաշրջանից հետո, որևէ դրական առաջընթաց չի ունեցել,  այլ՝ հակառակը. Այսօր ադրբեջանցիները լայնածավալ շինաշխատանքներ են իրականացնում այնտեղ, որևէ մեկը պատկերացում ունի՞ ինչ են կառուցում  և ինչ նոր վտանգներ կարող են ստեղծել այդ շինաշխատանքները մեր հայրեակիցների համար: Նախորդ նստաշրջանից հետո, երբ մենք բարձրաձայնեցինք մաքսակետի տեղադրման մասին , դրանից հետո մեր հայրենակիցները նույնիսկ առևանգվում էին այդ ճանապարհահատվածից և դրա պատասխանատումն մինչև այսօր պարզ չէ , թե ով է: Ավելին, այս հարցով դիմել եմ բազմաթիվ գերատեսչությունների, և բոլորը նույն պատասխանն են տել՝ ասելով , որ իրենց լիազորություններից դուրս է: Այսինքն մեր երկրում մի կառույց չկա՞, որ մեզ կասի, ի վերջո,այդ ճանապարհով անցնելիս մեր հայրենակիցներն ու՞մ պետք է ապավինեն: Ո՞վ է պատասխանատվություն կրում նրանց անվտանգության համար: Ցավալիորեն, մարդիկ, ովքեր 3 տարի առաջ ասում էին մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ոչ էլ՝ ժողովրդին»,-նշեց Աննա Գրիգորյանը, տեղեկացնում է Yerevan.Today:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ