Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ նոր այլընտրանքային ճանապարհի կառուցման գործում
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին այցելել է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների դեպի Հայաստան երրթևեկությանը։
Այս ճաանապարհը կօգտագործվի Իրանի Նորդուզի սահմանից Հայաստան մեկնող իրանական տարանցիկ բեռնատարների համար: Տաթևից հետո, Խադեմիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան:
Այցի ընթացքում փոխնախարարը կքննարկի Իրանի համագործակցությամբ ու մասնակցությամբ այս ճանապարհի կառուցման հետ կապված հարցերը:
Փոխնախարարը այցի հետ կապված հարցազրույց է տվել իրանական Pars Today-ին։
«Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակությունն իմ գլխավորությամբ Հայաստան է ժամանել։ Պատվիրակության նպատակն է՝ Հայաստանի պատկան մարմինների հետ ուսումնասիրել այն դժվարությունները, որոնք ստեղծվել են Գորիս-Կապան ճանապարհի ուղղությամբ իրանական բեռնատար մեքենանարի համար։ Հայաստանն այժմ ձեռնամուխ է եղել այլընտրանքային ճանապարհ կառուցել Տաթևի շրջանում։ Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի հնարավորինս շուտ բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումներն այդ ճանապարհով բնականոն հունի մեջ մտնեն։
Իրան-Հայաստան պետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Մենք այցելել ենք այս ճանապարհն ու պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ նոր ճանապարհի կառուցման համար»,-ասել է փոխնախարարը։
Խեյրոլլահ Խադեմիի խոսքերով, Իրանը պատրաստ է ինժեներատեխնիկական իր հնարավորությունները տրամադրել Հայաստանին։
«Հայաստանը նաև կառուցում է Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը սկսվում է Իրանի սահմանից ու հասնում մինչև Վրաստանի սահման։ Որքան գիտեմ հյուսիսային մասում մեծ գործ է արվել և, հույսով եմ, հարավային մասում էլ աշխատանքը շուտով կմեկնարկի։ Մենք պատրաստ ենք նաև այս կապակցությամբ համագործակցել Հայաստանի հետ։ Իրանը մեծ փորձ ունի ճանապարհաշինության ոլորտում և մեր կապալառուները պատրաստ են իրենց այդ փորձը տրամադրել Հայաստանին»,- ասել է Խադեմին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.