Մամիջանյան. Սերժ Սարգսյանի օրոք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին «Ղազանչի» չի վերանվանվել
Մեր իշխանության օրոք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին «Ղազանչի» չի վերանվանվել, իսկ Շուշին` «Շուշա» և գտնվում էր մեր հայրենիքի տարածքում` մեր զինվորների պաշտպանության ներքո: Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ նիստին «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Խորհրդարանականը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մարդիկ ապահով տեղաշարժվել են Հայաստանի Սյունիքի մարզում` չվախենալով իրենց անվտանգության համար:
«Այդ տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպել են ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Այն ժամանակ մեր պետության ղեկավարը, Ազգային ժողովի ղեկավարն անարգել այցելում էին Ղարաբաղ, և ոչ մեկից չէին վախենում: Նրանց չէր հետաքրքրում, որ դա կարող է ինչ-որ մեկին բարկացնել»,- շեշտեց Մամիջանյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.