«Հայաստան» խմբակցությունը պարգևավճարները փոխանցել է Արցախում գործող վերականգնողական կենտրոնին
«Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցության մամուլի ծառայությունը։
«Հայտնել էինք, որ այս հարցով նախապատրաստվելու է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում: Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում քննարկվել էր նաև պատգամավորներին 250 000 դրամ փոխհատուցման վճարի տրամադրման մասին վերջերս ընդունված օրենքի խնդիրը: Արդյունքում` արդեն մշակվել է պարգևատրումների և պատգամավորներին հատկացվող 250000 ՀՀ դրամ փոխհատուցման վճարի վերաբերյալ ՍԴ դիմումը և պատգամավորների 1/5-րդի ստորագրությունների պատրաստ լինելուն պես կմուտքագրվի Սահմանադրական դատարան:
Հայտնում ենք նաև, որ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգևավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»․-նշված է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.