Լուսինե Սահակյանը պահանջեց ապահովել Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժը որպես ԵԽԽՎ անդամ
«Հայաստան» դաշինքի պատգամավոր և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդել են ճանաչել նրա անձեռնմխելիությունը որպես ԵԽԽՎ պատգամավոր:
Հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարանը պետք է ապահովի իր պաշտպանյալի մշտական, անարգել ազատ տեղաշարժը որպես ԵԽԽՎ անդամ։
«Նախկինում Ձեզ են ներկայացվել ՀՀ ԱԺ խորհրդի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված որոշման պատճեն, համաձայն որի Արմեն Գևորգյանն ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմում որպես հիմնական անդամ։ Որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Գևորգյանը պետք է մասնակցի ինչպես վեհաժողովի նստաշրջաններին, այնպես էլ մի շարք այլ աշխատանքների»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ որպես ԵԽԽՎ անդամ Արմեն Գևորգյանն անձեռնմխելիություն ունի, ինչը բացարձակ է, մշտական ու անժամկետ։
Փաստաբանը նաև միջնորդեց, որպեսզի Արմեն Գևորգյանը, որպես ԵԽԽՎ անդամ հնարավորություն ունենա մեկնելու տարբեր երկրներ։ ՀՀ նախկին փոխվարչապետը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միացան միջնորդությանը։
«Մասնավոր շահի հետ համատեղ՝ պարոն Գևորգյանի ազատությունը պահանջում է նաև հանրային շահը։ Վերջինս ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային մարմիններում այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսիք են հարաբերությունները տարածաշրջանում հետպատերազմական ՀՀ-ի համար»,- ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդությունը ոչ հիմնավոր համարեց և նշեց, որ պաշտպանը չի ներկայացրել այն ընթացակարգը, որով դատարանը պետք է ճանաչի որևէ մեկի անձեռնմխելիությունը։ Նա շեշտեց, որ նման պարագայում դատարանը չի կարող քննարկել այս հարցը։
«Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց, որի հիմքերն առկա են, և այն չի կարող վերացվել։ Դատարանը չունի լիազորություններ, որպեսզի ճանաչի որևէ մեկի լիազորությունները»,- ասաց դատախազը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Գևորգյանի փաստաբանների կողմից անձեռնմխելիությունը ճանաչելու նախորդ միջնորդության վերաբերյալ որոշումը (անձեռնմխելիությունը որպես ԱԺ պատգամավոր ճանաչելու մասին) հետաձգվել է, քանի որ այդ հարցը քննարկվում է ՍԴ-ում: Հետևաբար, այս միջնորդության վերաբերյալ որոշումը ևս հետաձգվել է մինչև ՍԴ որոշումը։ Ինչ վերաբերում է Գևորգյանի տեղաշարժին, ապա ամեն անգամ դատարանը առանձին-առանձին կքննարկի Հայաստանից դուրս գալու միջնորդությունները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).