Գեղամ Նազարյան. ԱԱԾ տնօրենին արգելել են մեզ հետ հանդիպել, սա Փաշինյանի ձեռագիրն է
Հայաստանի ԱԱԾ տնօրենին արգելել են մեզ հետ հանդիպել, սա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն ու քմահաճույքն է, ով փորձում է վարկաբեկել խորհրդարանը և ցույց տալ, որ բոլոր խնդիրները ինքն է լուծում: Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Ավելին, ԱԱԾ-ից ասել են, որ իրենք իրավասու չեն պատասխանել սահմանների վերաբերյալ հարցերին»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է այն իրավիճակին, երբ չի հաջողվում «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արթուր Ղազինյանին ընտրել պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ապա նման շոուները, նրա համոզմամբ, իշխանությունները կազմակերպվում են հասարակության ուշադրությունը շեղելու և 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ձևավորումը խափանելու համար:
«Իշխանությունները ցանկանում են թույլ չտալ անցնել Սյունիքին, ճանապարհներին, սահմանին վերաբերող հարցերի քննարկմանը, նրան, թե ինչու դեկտեմբերին զորքերը հետ քաշվեցին Իրանի հետ ճանապարհի հատվածից»,- պարզաբանեց Նազարյանը:
Պատգամավորը չբացառեց, որ այսուհետ ևս շարունակելու են այս պաշտոնում առաջադրել Ղազինյանի թեկնածությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.