Последние новости

Մկրտչյան․ Հայաստանի վրա ճնշումներն ավելանում են, քանի որ իշխանության կողմից արձագանք չկա

Թուրքերը գնալով ավելի շատ են մեծացնում ճնշումները Հայաստանի շուրջ, քանի որ պաշտոնական Երևանից արձագանքը չկա: Այս մասին հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ նույնիսկ պաշտպանել սեփական պետությունը:

«Թուրք առաջնորդը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետը խնդրում է իրեն հանդիպել, սակայն ինքը չի պատրաստվում հանդիպել՝ սպառնալով Սյունիքի միջանցքով, փակուղու մեջ մտցնելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը և անիմաստ համարելով հայ գերիների վերադարձը: Հասել ենք նրան, որ թուրքը խոսում է ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին, որից հետո սկսում ենք քննարկել սահմանադրական փոփոխությունների հնարավոր գործընթացները», - վրդովվեց Աննա Մկրտչյանը:

Ըստ պատգամավորի՝ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, բանավոր խոստումներ է տվել Անկարային, իսկ այժմ գլխիկոր կատարում է դրանք: Մկրտչյանը թշնամական համարեց վարչապետի քաղաքականությունն ու պահվածքը:

«Ինչպե՞ս կարելի էր սեփական պաշտոնի համար, սեփական իշխանությունը վերարտադրելու համար պատրաստ լինել զոհաբերել պետությունը, ամբողջ անվտանգությունն ու արժանապատվությունը», - բողոքել է ընդդիմադիրը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ