Последние новости

Վարանդայից հայտնաբերվել է ևս 2 զինվորի աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից հայտնաբերվել է մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 զինվորի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են մեկ ջոկատով։

Աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ