ԻԻՀ արտգործնախարարը Լավրովի հետ հանդիպմանը կքննարկի Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է Կովկասում տեղի ունեցող զարգացումները:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը համաձայնեցնելու ենք Կովկասում իրադարձությունների զարգացման վերաբերյալ մեր դիրքորոշումները: Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և կընդունի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունները», - Մոսկվա ժամանելուն պես լրագրողներին ասել է Ամիր Աբդոլլահիանը: «Ակնկալվում է, որ (Ռուսաստանը) նույնպես զգայուն կլինի ահաբեկիչների առկայության և տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի գործողությունների նկատմամբ, ինչը որը դեմ է հանդես գալիս խաղաղությանը և անվտանգությանը»: «Հուսով ենք, որ այս ուղևորությունը լուրջ առաջընթաց կլինի բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում՝ կունենանք լուրջ բանակցություններ», - նշել է նա, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ երկու նախարարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 6-ին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.