ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ. ԽՆԱՄՔԻ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵԶԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Եղեգնաձորից մինչև Մարտունի ճանապարհի մոտ կեսին, անվերջ բլուրներից մեկի գագաթին հեռվից աննկատ մի սև շինություն է երևում: Եթե չիմանաք, թե ինչ է դա, կարող եք հեշտությամբ անցնել կողքով:
ԱՊՀ տարածքում այսպիսի կառույցներն այդքան էլ շատ չեն, իսկ Հայաստանում այն ընդհանրապես եզակի է (կան ևս երկուսը, բայց երկուսն էլ` շատ անմխիթար վիճակում): Անշուք շինությունը Մետաքսի մեծ ճանապարհի հուշարձաններից մեկն է` Սելիմի քարավանատունը, որը թվագրվում է 14-րդ դարով:
Չնայած հուշարձանը հարթված ճանապարհից հեռու է, սակայն քարավանատունը սիրված է զբոսաշրջիկների շրջանում: «Մենք անցնում էինք ավտոմեքենայով և պատահական տեսանք այն: Մենք շատ էինք կարդացել դրա մասին և շատ ուրախացանք, որ կարող ենք մեր աչքերով տեսնել»,- ասում է Ալեքսանդրը (զբոսաշրջիկ Ռուսաստանից): Ալեքսանդրը եկել է ընկերների հետ և ծանոթանում է Հայաստանի մշակույթին և պատմությանը:
Սելիմի լեռնանցքը (այժմ կոչվում է Վարդենյաց) գտնվում է 2410 մետր բարձրության վրա: Վերևից թվում է, կարծես թռնում եք ինքնաթիռով, հեռվում երևում են գյուղի փոքրիկ տները, փոքրիկ ծառերը: Շուրջը լեռնային մաքուր օդ է և խոտի բուրմունք: Մարտունի-Եղեգնաձոր ասֆալտապատ ավտոճանապարհը վերակառուցվել էր «Լինսի» բարեգործական հիմնադրամի միջոցներով և շահագործման էր հանձնվել 2003 թվականին: Ցավոք, ռելիեֆի պատճառով ձմռանը եղանակային պայմաններից ելնելով լեռնանցքը գրեթե չի գործում:
Մայրուղին գրեթե կրկնում է հին ճանապարհը: Կիրճում պահպանվել են կամրջի ավերակները: Չգիտես ինչու, պետությունն այն պատմական հուշարձան չի համարել, ևս այստեղ պատմական տեղեկատվությամբ ցուցանակներ չեք գտնի:
Քարվանատան հիմնական մասը կառուցվել է 1332 թվականին, Խան Բուսաիդի օրոք` իշխան Չեսար Օրբելյանի հրամանով: Գլխավոր սրահը կառուցված է բազալտից: Սենյակը ծառայում էր ե՛ւ որպես ախոռ կենդանիների համար, ե՛ւ որպես ապաստան ճանապարհորդների և առևտրականների համար: Քարավանատան գլխավոր մուտքի վերևում թևավոր արարածի և ցուլի` Օրբելյանների իշխանական տան զինանշանի խորհրդանիշների ռելիեֆներն են: Քարավանատան գլխավոր դահլիճի լուսավորությունը և օդափոխությունն ապահովվում էր տանիքի մեջ արված անցքերով` երդիկներով: Շենքի երկարությունը 41 մետր է: Ներքին տարածքը 26x13 մ է, այն բաժանված է յոթ զույգ սյուներով: Դահլիճի կենտրոնում կա լայն փողրակ է: Մասնագետների կարծիքով` փողրակը ծառայել է որպես ջրարբ: Նախադահլիճի պատերի խորշերը զարդարված են զարդանախշերով և քանդակներով: Ընդ որում, տանիքն ուղղահայաց է հիմնական շենքի տանիքի նկատմամբ: Երկու տանիքներն էլ կառուցված են բազալտե խոշոր փորագրված սալերից և անջրանցիկ են:
Քարավանատունն ավերվել էր 15-16 -րդ դարերում և վերականգնվել 1956–1959 թվականներին: Հետո հատակն ամբողջությամբ վերակառուցվեց, վերականգնվեցին հարավային պատը և կիսաքանդ ներքին պատերն ու կամարները:
Շենքում էլեկտրական լուսավորություն չկա, ուստի լավ կլինի լապտեր ունենալ ձեզ մոտ: Ծայրահեղ դեպքում կարելի է օգտվել բջջային հեռախոսից, հակառակ դեպքում` ոչ միայն շատ քիչ բան կտեսնեք, այլև կսայթաքեք, մինչև աչքերը կսովորեն մթությանը: Սրահի պատերը սև ու մամռապատ են: Նույնիսկ ամառային արևոտ օր քարավանատանը զով է` պատերի հաստության և պատուհանների բացակայության պատճառով:
Անցած ավելի քան յոթ հարյուր տարվա ընթացքում շինության շուրջ հողի շերտը նկատելիորեն բարձրացել է, և թվում է, որ շենքը սերտաճել է հողին: Հիմնական տարածքում մի մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկապատված է: Քարվանատան վերակացուն հայտնում է, որ տանիքի մի մասը շտապ վերականգնման կարիք ունի. «Աստված մի արասցե, մի քար ընկնի. ամբողջ տանիքը կարող է փլուզվել»:
Լեռնանցքի և դրա ծանր պայմանների հետ գեղեցիկ լեգենդ են կապում. վաճառական Սելիմը շտապում էր իր սիրելիի մոտ, բայց ճանապարհին մոլորվեց և սառեց: «Տեսեք` ինչ ձմեռներ են այստեղ»,- հուշարձանի վերակացուն իր բջջային հեռախոսով ցույց է տալիս մի լուսանկար, որտեղ ձյունը գրեթե ավտոմեքենայի տանիքին է հասնում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 06:44
В рамках мероприятий «Овернь-Рона-Альпы – Армения-Сюник» состоялись официальные встречи, во время которых с заявлениями выступили губернатор Сюникской области Роберт Гукасян, замглавы МИД Армении Паруйр Ованнисян, председатель региона Овернь-Рона-Альпы Фабрис Панкук, депутат парламента Франции, руководитель фракции «Droite Républicaine», спецсоветник регионального совета Лоран Вокье.
-
2024-11-22 06:37
Посол Украины в Великобритании, экс-главком ВСУ Валерий Залужный во время выступления на церемонии награждения УП-100 заявил, что «после прямого привлечения автократических союзников России в войну против Украины можно считать, началась Третья мировая война», передает «Украинская правда».
-
2024-11-22 06:32
Глава МИД Германии Анналена Бербок, выступая в Баку на конференции COP29, заявила, что положение с правами человека в Азербайджане вызывает беспокойство, передает Deutsche Welle.
-
2024-11-22 06:25
По военным объектам России в Брянской и Курской областях были нанесены удары западными ракетами. Об этом заявил президент РФ Владимир Путин в своем обращении.