Последние новости

Բաքուն սկսել է օգտագործել Հայաստանի տարածքը դեպի Նախիջևան չվերթների համար

Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար, Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ադրբեջանական AZAL ավիափոխադրողի չորեքշաբթի օրվա հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա «ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը` ապաարգելափակելու տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում, ինչը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»:

Հայտարարության մեջ նշվում է, որ «այսուհետ AZAL-ն այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողները», տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ