Աննա Մկրտչյան․ Փաշինյանը շարունակում է իր տրված խոստումները կյանքի կոչել
Չի անցնում մեկ շաբաթ, որտեղ չլինի գեթ մեկ քաղաքական իրադարձություն, որը լրացուցիչ ապացույց չհանդիսանա այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն իսկ տրված խոստումները կյանքի կոչել, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով հայկական օդային տարածքով Ադրբեջանի իրականացրած թռիչքներին, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Երբ ասում ենք, որ փաստացի ՀՀ-ն դարձել է այս տարածաշրջանում ուղղակի վարչատարածքային միավոր և ոչ թե սուբյեկտ, մեզ ասում են՝ մի չափազանցրեք», - ասաց Մկրտչյանը։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը Իրանի դեմ որևէ դավադրության չի մասնակցելու, պատգամավորն ասաց.
«Փաստորեն, մենք այնտեղ ենք հասել հարևանների և բարեկամների հետ հարաբերություններում, որ ստիպված իրենց երաշխիքնե՞ր ենք տալիս Նիկոլ Փաշինյանի խոսքերով։ Սա նրա մասին է խոսում, թե ինքը ուր է հասցրել մեր ռազմական և հարևանային հարաբերությունները», - ասաց Աննա Մկրտչյանը։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը դրսի բոլոր խաղացողներին տվել է տարբեր տեսակի խոստումներ. «Տպավորություն է, որ յուրաքանչյուրն իր մասով սպասում է այդ խոստումների իրականացմանը»։
Հարցին, թե ինչու է հայկական կողմն այդքան հեշտությամբ համաձայնում Ադրբեջանի ցանկացած պահանջի, պատգամավորը պատասխանեց.
«2018 թվականից ուզում էի հասկանալ, թե այդ սերն ու թավիշն ում է ուղղված, որովհետև երբ նայում ես մեր քաղաքական իրականությանը, ապա այստեղ ատելության գեներացումը, սևերը, սպիտակկները, հները, նորերը, ակնհայտ էր, որ սերն ու հանդուրժողականությանը մեր հասարակության համար չէ ասված։ Հիմա Նիկոլին ու իր թիմին նայելով հասկանում եմ, որ այդ հանդուրժողականությունն ու սերն ուղղված են մեր թշնամիներին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.