Երևանում և Գյումրիում տեղի կունենա «Digiweek 2021»-ը
Երևանում և Գյումրիում հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 3-ը տեղի կունենա «Digiweek 2021»-ը։ Միջոցառման նպատակը, որը կազմակերպում են ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ամբողջ աշխարհի հայության միավորումն է բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունների շուրջ։
«Digiweek 2021»-ի շրջանակում կբացվի «Digitec Expo» ցուցահանդեսը, որը կդառնա ամենամեծը բոլոր նախորդներից՝ ավելի քան 1400 քառակուսի մետր մակերեսով և ավելի քան 100 ընկերությունների մասնակցությամբ, ինչպես նաև կբացվի «Hyetech Showcase 2021» ցուցահանդեսը։
Առաջին անգամ տեղի կունենա նաև «Digitec Summit 2021» կոնֆերանս, կքննարկվեն Հայաստանում և աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտի խնդիրները՝ համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը հոկտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ասել է, որ միջոցառումներին կմասնակցեն նաև այն ընկերությունները, որոնք վերջին 1,5-2 տարում Հայաստանում ավելի քան 2 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել, իսկ այդ ընկերությունների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 12 մլրդ դոլար։
Նա ավելացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին ելույթով հանդես կգա «Moderna» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։
Միջոցառումների շրջանակում տեղի կունենա Koreez-ի լավագույն ուսանողների, աշակերտների և մանկավարժների պարգևատրման արարողություն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.