Հադրութեցիները վիրավորված են Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած բազմաթիվ քաղաքացիներ՝ պարզելու, թե ինչու ՀՀ կառավարությունը 45 օր առաջ իրենց հղած նամակին այդպես էլ չի պատասխանել և թե ինչ է Հայաստանը իշխանությունը մտածում Արցախից տեղահանված բնակիչների մասին, որոնք այսօր ՀՀ-ում են։
«Առաջին հարցը, որը մեզ հուզում է, մեր կարգավիճակի հարցն է։ Տեղահանված ենք, բայց ՀՀ քաղաքացի չենք համարվում։ Մենք այսօր չգիտենք, թե ովքեր ենք և ինչ կարգավիճակում ենք։ Ունենք պարտականություններ, բայց ոչ մի իրավունք չունենք։ Շուտով ձմեռ է գալիս, բնակարանային հարցի լուծման ոչ մի տեղաշարժ չկա, վերջին 2 ամսում արդեն սոցվճարներն էլ են դադարեցրել, այլևս չեն վճարում, ժողովուրդն ուզում է իմանալ՝ ի՞նչ է հետագայում լինելու իր ճակատագիրը», - լրագրողների հետ զրույցում ասաց օկուպացված Հադրութի բնակիչներից մեկը, ով մասնակցում է ակցիային։
Նա նշեց, որ նախորդ անգամ, երբ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, իրենց խոստացել են վերականգնել սոցվճարները, որոնք 2 ամիս է՝ չեն ստանում, սակայն վճարումներն այդպես էլ չեն վերսկսվել։
«Երկու ամիս է անցել, դեռ չեն վերականգնել։ Շատերը թոշակառուներ են, հիվանդներ են, նրանց համար շատ դժվար է։ Ո՛չ հյուրընկալության վճարներ են տրամադրում, ոչ էլ 68 000-ական դրամները, ինչը մտահոգում է մեր ամբողջ բնակչությանը։ Վերջին երկու ամսվա ընթացքում ոչ մի կոպեկ չենք ստացել։ Մինչ այդ ստանում էին հյուրընկալության վճարներ և 68 000-ական դրամներ», - նշեց Հադրութի բնակիչը։
Ակցիայի մասնակիցները հայտնեցին նաև, որ ավելի վաղ հանդիպում են ունեցել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, որոշ բաներ խոստացել են, սակայն առաջընթաց դեռ չկա։
«Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ինչ-որ հույս փորձեցին տալ՝ կապված հիպոթեքային վարկերով բնակարաններ տրամադրելու հետ, հետո Սոցապում քննարկեցինք դա, երկրորդ օրը Արցախի կառավարությունից եկավ Հայկ Խանումյանն ու ասաց, որ տներով Արցախում են են ապահովելու, բայց այսօր չենք տեսնում, որ հույս կա, որ թեկուզ 3 տարի հետո մեզ այնտեղ բնակարաններով ապահովելու են», - նշեց ակցիայի մեկ այլ մասնակից։
Նրա խոսքով՝ հադրութեցիները, վիրավորված Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից, սկսել են մեծ տեմպերով արտագաղթել։
«Սեպտեմբերի 1-ի դրությամբ 2500 հադրութեցի արդեն լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Թողել են, գնացել։ Այս ընթացքում այդ թիվը 500-ով էլ է ավելացել, այսինքն՝ 3 000-ի է հասել, ևս 500 մարդ արտագաղթել է՝ այսպիսի վերաբերմունքի պատճառով։ Հայաստանից պարզապես գնացել են։ Եթե այսպես շարունակվի, մեկ ամսից ես էլ եմ արտագաղթելու։ Ու հիմնականում արտագաղթում են երիտասարդները», - ասաց ակցիայի մասնակիցը։
Արցախից տեղահանված բնակիչների ակցիան ՀՀ կառավարության շենքի մոտ շարունակվում է՝ գոնե 45 օր առաջ գրված իրենց նամակին պատասխանելու ակնկալիքով, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.