ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հրատապության հարցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյնաը Վատիկանի քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հարցը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ–ի աշխատակազմից։
Նշենք, որ Թաթոյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2–րդ կաթողիկոսի հետ գտնվում են Իտալիայում։
«Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական հանցավոր արարքներով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։ Վատիկանի պետքարտուղարին է փոխանցվել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր ապացույցներ»,- նշում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ժամանակ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասով ընդգծել է նաև, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
Արման Թաթոյանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է՝ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։
Հանդիպմանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից բացի, մասնակցել են նաև Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք նորին ամենապատվություն Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում է գտնվում հոկտեմբերի 5-ից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.