Փաշինյանի հայտարարությունը սեփական անհաջողությունները ՀՅԴ-ի վզին փաթաթելու անհաջող փորձ է
ՀՅԴ Հյուսիսային Իրանի և ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեները համատեղ հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է․
«Օրերս Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի խիստ փոքրաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու և անվանարկելու հերթական փորձն է կատարել։
Նրա թիրախում այս անգամ յայտնվել են ՀՅԴ Իրանի կառույցները։ Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, թե Իրանում Դաշնակցության կառույցները փորձում են երկրի իշխանությունների մոտ բացասական իմիջ ձևավորել ՀՀ գործող իշխանությունների մասին՝ այդ կերպ հարվածելով Հայաստանի անվտանգության շահերին և պետականությանը։
Այս առիթով հարկ ենք համարում նշել.
– Հայ Յեղափոխական Դաշնակցության համար Հայոց պետականությունը եղել է, կա և կմնա որպես բացարձակ արժեք, որի ամրապնդմանը և անվտանգության ապահովմանն են ուղղված կուսակցության բոլոր կառույցների գործադրած ջանքերը։
– Այս դեպքում, որոշակիորէն անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ՀՅԴ Իրանի կառույցների ողջ ջանքերը ուղղված են եղել բացառապես հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը, բարգավաճմանն ու զարգացմանը։
Դաշնակցության մեծ ընտանիքն ընդհանրապես, իսկ ՀՅԴ Իրանի կառույցները՝ մասնավորապէս, քաջ գիտակցում են, թե հայ-իրանական հարաբերություններն ինչպիսի առանցքային ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումներին դիմակայելու և տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման, ինչպես նաև՝ ուժերի հարաբերակցության ու հավասարակշռության ապահովման գործում։
Հիշեցման կարգով պետք է նշենք, որ ընդհակառակը, վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունների վարած անորոշ և ձախողված արտաքին քաղաքականությունը, տարբեր տրամաչափի և նշանակության ներկայացուցիչների չմտածված հայտարարությունները և, մասնավորապէս, 44-օրյա պատերազմի նախօրեին Իրանի տարածաշրջանային գլխավոր հակառակորդի՝ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կտրուկ բարձրացնելու չմտածված փորձը միանշանակորեն հարվածել են հայ-իրանական հարաբերություններին՝ հարցականի տակ դնելով այն, ինչը, որ ձևավորվել էր անցյալ 30 տարիների ընթացքում։
Այնպես, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում սեփական անհաջողություններն այլոց, այս պարագայում՝ ՀՅԴ-ի վզին փաթաթելու անհաջող և բարոյազուրկ փորձ։
Հավաստիացնում ենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Դաշնակցության Իրանի կառույցների ողջ ջանքերը ուղղված են լինելու բացառապես Հայոց պետականության ամրապնդմանն ու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերի ու անվտանգության ապահովմանը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».