Последние новости

Հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն՝ Իրաքյան Զախո քաղաքում

Հոկտեմբերի 2-ին Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում, ՀԱԵ Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Տէր Ավագ արք Ասատուրեանի ձեռամբ կատարվել է Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։

Ինչպես հայտնում են Իրաքում ՀՀ դեսպանությունից, արարողությանը մասնակցել են Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոս Ալիկ Ղարիբյանը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Անդրանիկ Հարությունյանը։

Ըստ ՀԱԵ ծիսակարգի՝ շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Սրբազան Հայրը և առընթերակա հայ և քաղդեական եկեղեցիները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականները Սբ. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը, աղոթեցին կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար:

Օծումից հետո քարերը երեսուներկու խաչքավորների կողմից զետեղվել են եկեղեցու հիմքերում, տեղեկացնում է Verelq.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ